Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ», - ասել է պաշտոնյան, ինչպես մեջբերել է Times of Israel-ը։
Նա ասել է, որ մի քանի ժամ կպահանջվի, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։