Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան կանդրադառնար Եվրամիությանն անդամակցելու մասին հարցին, հայտնում է Ազատությունը:
«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - ընդգծել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն, ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: