Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իսրայելի հետախուզական կենտրոններին հարվածներ հասցնելու մասին, հայտնում է РИА Новости-ն։

«ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերը, ի վրեժ սիոնիստական ռեժիմի այսօրվա հանցագործությունների, հրթիռների կիրառմամբ գործողությունների նոր ալիք են իրականացրել՝ հարվածներ հասցնելով ռեժիմի հետախուզական կենտրոններին», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Իրանի ԻՀՊԿ-ն հունիսի 15-ի երեկոյան իրականացված հարվածներն անվանել է «Ճշմարիտ խոստում 3» գործողության երրորդ ալիք։ Մինչ այդ Իրանը հարվածներ էր հասցրել հունիսի 14-ի և հունիսի 15-ի գիշերը։