Արեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումը. եթե նյութի զանգվածի արտանետում լինի, այն կուղղվի դեպի Երկիր և կարող է մագնիսական փոթորիկների հանգեցնել։ Այս մասին հայտնել են ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից, հայտնում է РИА Новости-ն։
«Քիչ առաջ տեղի է ունեցել հունիսի ամենախոշոր բռնկումը (նախնական գնահատականը՝ M8.5)՝ մոլորակի վրա ուղիղ ազդեցության գոտում», - ասվում է լաբորատորիայի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթյունի էպիկենտրոնը գտնվում է 4114 շրջանում, որն ուղղված է դեպի Երկիր։
«Զանգվածի արտանետման հաստատման դեպքում ուղիղ հարված կլինի Երկրին՝ մոտավորապես նույն անկյան տակ, ինչ ամսվա սկզբի արտանետումները, որոնք հանգեցրել էին G4 մակարդակի փոթորկի», - հավելել են լաբորատորիայում։