Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչեւ թշնամու լիակատար ոչնչացումը, նշվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությունում։

«[Իսրայելի] հանցավոր ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ [Իրանի] արդյունավետ, նպատակային եւ մահասփյուռ գործողությունները ռեժիմի նշանակալի եւ զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչեւ դրանց լիակատար ոչնչացումը»,- հայտարարության տեքստը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։