Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։

Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանի խոսքով՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո սկսված բռնության պարույրը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարության անօրինականությունը հստակ սպառնալիք է միջազգային համակարգի համար, և որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ նոր պատերազմ։