Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իրանի հրթիռակոծումներից տուժել է ավելի քան 800 մարդ։
«Իսրայելում վիրավորվել է ավելի քան 804 մարդ, այդ թվում՝ 8 մարդ ծանր, 41 մարդ՝ միջին ծանրության, իսկ 755 մարդ՝ թեթեւ վնասվածքներ է ստացել»,- նշվել է հաղորդագրությունում։
Բացի այդ, Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտության սրման պատճառով Իսրայելում մոտ 3,8 հազար մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։