Ամերիկյան Lockheed Martin պաշտպանական ընկերությունը, ԱՄՆ ղեկավարության և Իսրայելի կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակում, ստեղծել է եզակի F-35I կործանիչներ, որոնք հնարավորություն են տալիս դրանց լոկալ մոդիֆիկացիան անցկացնել մերձավորարևելյան երկրում։

Ըստ Military Watch Magazine հանդեսի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը միակն էին, որոնք թույլտվություն ստացան խորապես հարմարեցնել և ինտեգրել իր ավիոնիկան ամերիկյան հիմնական տարբերակի փոխարեն։ Այսպիսով, Իսրայելը կարողացավ սպասարկել F-35-ը՝ առանց օգտագործելու ամերիկյան ALIS լոգիստիկ համակարգը կամ դրա իրավահաջորդ ODIN-ը, ինչը ոչ միայն օգնեց ազատել բազմաթիվ խնդիրներից, այլև շատ ավելի մեծ գործառնական ինքնավարություն ընձեռեց։


Իսրայելական F-35-ները դարձել են այս դասի միակ ինքնաթիռները, որոնք անհնար է անջատել Միացյալ Նահանգներից, հաղորդում է Naked Science-ը։ Դրանց տրվել է Իրանի տարածք ներթափանցելու ավելի մեծ շառավիղ՝ առանց թռիչքի ընթացքում վառելիքով լիցքավորման անհրաժեշտության։

Նշվում է, որ Իսրայելը F-35-ը գնել և փոփոխել է հատուկ Իրանի և Սիրիայի դեմ գործողությունների համար, և 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո գլխավոր թիրախը մնացել է միայն Իրանը։