Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտնել է Իսրայելին ռազմավարական հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով համատեղ հարված հասցնելու մասին:


Իրանի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ հարձակման էն ենթարկվել Իսրայելի բանակի հրամանատարական եւ հետախուզական կենտրոնը:

«Ճշմարիտ խոստում 3» գործողության տասնչորսերորդ փուլը սկսվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի եւ ռազմավարական հրթիռների համատեղ հարվածով։ Այս գործողության ընթացքում [իսրայելական] ռեժիմի բանակի հրամանատարությունը եւ հետախուզական կենտրոնը, որը գտնվում էր հիվանդանոցի մոտ, ենթարկվել են գերճշգրիտ հարձակման»,- նշվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում։