«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր բարերար Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող «Արարատ-Արմենիա» ֆուբոլային ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանին՝ պարզելու համար նրա դիրքորոշումը հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ.

1. խնդրում ենք հաստատել կամ հերքել՝ արդյո՞ք Դուք երեկ ներկա եք եղել դատարանի շենքի բակի հավաքին՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի,

2. ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեր թիմի հովանավորների ընտանիքի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեփականատերերի կողմից քննարկվում է թիմի գործունեության դադարեցման հարցը՝ պայմանավորված Կարապետյանների բիզնես գործունեության նկատմամբ պետական մարմինների հետապնդումներով:

Սակայն վերջինս հայտնեց, որ մեկնաբանելու բան չունի եւ զբաղված է։ Նշեց, որ իր հետ կապ հաստատենք կես ժամ անց, եթե նպատակահարմար գտնի, կպատասխանի մեր հարցերին։ Մոտ կես ժամ անց մենք նորից փորձեցինք կապ հաստատել Գալստյանի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մենք նաեւ դրան զուգահեռ՝ պաշտոնական հարցում ենք ուղարկել, որպեսզի ստանանք նրանից մեկնաբանություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: