ԵՄ արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում նախատեսված հանդիպման ժամանակ կքննարկեն Իսրայել-Իրան հակամարտությունը եւ կհաստատեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Նրանք նաեւ եւս մեկ փորձ կանեն պատժամիջոցներ կիրառել մի քանի իսրայելցի նախարարների նկատմամբ՝ Գազայում հումանիտար աղետի համար, սակայն նման որոշման հավանականությունը չափազանց ցածր է կոնսենսուսի բացակայության պատճառով։
Ինչպես սպասվում է, նախարարները, կհաստատեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթը կներառի խափանված «Հյուսիսային հոսք»-ի օգտագործման արգելքը, ինչպես նաեւ բանկերի եւ լցանավերի ընդգրկումը «սեւ ցուցակում»։ Բացի այդ, ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը խոստացել են նոր արտահանման սահմանափակումներ սահմանել 22 ընկերությունների համար, ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Բելառուսից, Չինաստանից եւ այլ երկրներից, որպեսզի փորձեն որոշ չափով նվազեցնել պատժամիջոցները շրջանցելու ռուսական միջոցառումների արդյունավետությունը։
ԵՄ-ը հրաժարվել է ռուսական նավթի գնի շեմը մեկ բարելի համար 60 դոլարից 45 դոլար իջեցնելու փորձերից, քանի որ նավթի գների աճը եւ Մերձավոր Արեւելքի հակամարտության սրումը կարող են Բրյուսելը մեկընդմիշտ ծաղրի առարկա դարձնել։ Փաստը, որ ԵՄ-ին չի հաջողվել համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ այս միջոցը «յոթի խմբի» գագաթաժողովում (Կանադա), վերջնականապես խաչ է քաշել Եվրահանձնաժողովի ծրագրերի վրա։