Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարության մեջ նշել է, որ հարվածները թիրախավորել են երկրի արեւմուտքում, արեւելքում եւ կենտրոնում գտնվող վեց իրանական օդանավակայաններ։ «Հարվածները վնասել են թռիչքուղիները, ստորգետնյա անգարները, լցարկող ինքնաթիռ, ինչպես նաեւ իրանական ռեժիմին պատկանող F-14, F-5 եւ AH-1 ինքնաթիռներ»,- նշել է ՑԱԽԱԼ-ը։


Իսրայելցի զինվորականները հավաստիացրել են, որ խախտել են այդ օդանավակայաններում թռիչքի հնարավորությունը եւ դրանցում ռազմաօդային ուժերի աշխատանքը։