Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ «Ռուսաստանի վտանգը Գերմանիայի համար» չի կարելի թերագնահատել։ Նա այս մասին ասել է Funke մեդիա խմբի հետ հարցազրույցում։

«Ռուսաստանը նաև անմիջականորեն սպառնում է մեր կյանքին Գերմանիայում՝ խաղաղության և ազատության մեջ», - կարծում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, հաղորդում է DW-ն։


Նա Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ պաշտպանության ծախսերը և դրանց հետ կապված ենթակառուցվածքները ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու որոշումները գնահատել է որպես «ճիշտ և անհրաժեշտ»։