Գերմանական պետական էներգետիկ SEFE ընկերությունը 2025 թվականի համար ռուսական «Նովատեկ»-ից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մոտ 50 խմբաքանակ է պատվիրել։ Մատակարարումների ընդհանուր գումարը գնահատվում է մոտ 2 միլիարդ եվրո, հաղորդում է գերմանական SWR հեռուստաալիքը։
Լրագրողները մեջբերում են Գերմանիայի կառավարության տվյալները, որոնք փոխանցվել են ընդդիմադիր Ձախ կուսակցության խորհրդարանական հարցմանը պատասխան, հաղորդում է DW-ն: Ինչպես գրում է SWR-ը, ծովային տանկեր-գազատարները դուրս են գալիս Յամալի Սաբետտա նավահանգստից, որտեղից ՀԲԳ են մատակարարում Դյունկերկ, Զեբրյուգե, Բիլբաո: Այնտեղ գազը հեղուկացվում և մատակարարվում է ԵՄ գազափոխադրման համակարգ, որի միջոցով հասնում է Գերմանիա:
Ձախ կուսակցության Բունդեսթագի անդամ Քրիստիան Գյորկեն Ռուսաստանից ՀԲԳ մատակարարումները անվանել է «ժանտախտ և խոլերա, ըստ էության՝ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի համար փող տպելու լիցենզիա»: Օրենսդիրը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել և արգելել ռուսական ՀԲԳ մատակարարումները Եվրոպա:
«SEFE-ն զգալիորեն նպաստում է հեղուկացված բնական գազի առևտրից Ռուսաստանի աճող եկամտին, որը Ռուսաստանի ռազմական գանձարան է մղում ավելի շատ գումար, քան Ուկրաինան ստանում է մարդասիրական օգնության տեսքով», - SWR-ին ասել է գերմանական «Deutsche Umwelthilfe» բնապահպանական խումբը։ Այն նաև կոչ է արել արգելել ռուսական հեղուկացված բնական գազի վաճառքը։