Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա:

«Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ մեքենայով», – հաղորդում է հեռուստաալիքը:

Հրդեհի պատճառով Իլդըր, Գերմիյան, Նոխուտալան գյուղերի բնակիչները տարհանվել են։ Չեշմե հանգստավայրի լողափերում հրդեհներից ծուխ է երևում, լուսանկարներ են հրապարակվում սոցիալական ցանցերում։