Հուլիսի 8-ին, ժամը 20:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Նոա» - «Բուդուչնոստ» հանդիպումը։
Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար «Նոան» կազմակերպել է անվճար ուղևորափոխադրում։
Ավտոբուսները կմեկնեն հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակից (նախկին ԱԳՆ շենքի հարակից տարածքից) դեպի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։ Խաղի ավարտից հետո ավտոբուսները կշարժվեն մարզադաշտից դեպի Հանրապետության հրապարակ։