Պեկինը հերքում է Կարմիր ծովի վրայով ինքնաթիռի վրա «լազերային հարձակման» մասին Գերմանիայի մեղադրանքները: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը մեկնաբանել է Գերմանիայի կառավարության այն հայտարարությունը, որ չինական զինվորականները, իբր, լազեր են ուղղել Կարմիր ծովի տարածաշրջանում գտնվող գերմանական ինքնաթիռի վրա՝ այդպիսով «վտանգի ենթարկելով գերմանացի անձնակազմին»:

Նրա խոսքով՝ Չինաստանի իրավասու մարմինների տվյալների համաձայն՝ «գերմանական կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Նա ընդգծել է, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի նավատորմը գործողություններ է իրականացնում Ադենի ծոցում և Սոմալիի ափերի մոտ գտնվող նավերի ուղեկցման համար՝ կատարելով որպես «մեծ տերություններ» իր խնդիրը և խթանելով միջազգային ծովային ուղիների անվտանգությունը:


«Մենք լավ կապ ենք պահպանում գերմանական և եվրոպական կողմերի հետ: Երկու կողմերն էլ պետք է պրագմատիկ դիրքորոշում ընդունեն, ժամանակին ամրապնդեն կապերը և խուսափեն թյուրըմբռնումներից և սխալ գնահատականներից», - հավելել է Մաո Նինգը: