Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» նվաճեց երկրի սուպերգավաթը։ Վճռական խաղում «Լեգիան» 2:1 Հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Լեխին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։
Վահան Բիչախչյանը երկրորդ տիտղոսը նվաճեց «Լեգիայի» կազմում։ Նա դարձել էր նաեւ Լեհաստանի գավաթակիր։