Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին շնորհավորել է Լոնդոնի «Չելսիին» աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

«Շնորհավորում եմ «Չելսիին»։ Նրանք արժանի էին հաղթանակին։ Մենք հպարտ ենք այս մրցաշրջանում մեր նվաճումներով։ Հրաշալի մրցաշրջան էր։ Ցանկանում էինք հաղթել նաեւ աշխարհի ակումբային առաջնությունում, բայց բարդ էր։ Հիմա պետք է խաղացողները հանգստանան»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Եզրափակիչում անգլիական ակումբը ՊՍԺ-ին հաղթել էր 3:0 հաշվով։