Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն աղջկա ծնունդից հետո իր գեղեցիկ մարմինը ցույց տալու համար չի սահմանափակվել Միացյալ Նահանգներում: Քիմը այդ նպատակով ճանապարհվել է նորաձևության մայրաքաղաք Փարիզ:
Քարդաշյանը վերջերս հաճախ է մասնակցում հանրային միջոցառումների, սակայն Փարիզում նա բոլորի վրա թողել է անմոռանալի տպավորություն: Երիտասարդ մայրը կարմիր գորգի վրա հայտնվել է իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիի բաց հագուստով: Ամենայն հավանականությամբ Քիմն ազատվել է իր մարմնի հետ կապված բոլոր կոմպլեքսներից և որոշել է իրեն ցուցադրել ամբողջ գեղեցկությամբ:
Քարդաշյանի սիրահար Քենյա Ուեսթը միջոցառմանը ներկա չի գտնվել, ուստի Քիմը ամբողջ երեկոն անցկացրել է իր հագուստի դիզայներ Ռիկարդո Տիշիի հետ: Քենյան որոշել է Քիմին տրամադրել հնարավորություն փայլել և ապացուցել երկրպագուներին, որ նա վերադարձել է ծննդաբերության շրջանից և պատրաստ է կրկին գրավել իր տեղը ամերիկյան շոու-բիզնեսի բարձունքներում: