Խոյ. Այսօր դուք կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ, հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` նախկինում արված գործի դիմաց:Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:
Ցուլ. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար:
Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:
Երկվորյակներ. Օրը որևէ էական իրադարձությունով աչքի չի ընկնում: Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:
Խեցգետին. Օրվա ընթացքում առաջացող դժվարությունները հաղթահարելու համար դուք պետք է առաջին հերթին համառություն, հնարամտություն և լավատեսություն դրսևորեք: Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը:
Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:
Առյուծ. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ` գործնական օգնություն ցույց տալու:
Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:
Կույս. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը:
Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:
Կշեռք. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:
Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:
Կարիճ. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:
Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև` հյուրեր ընդունելու համար:
Աղեղնավոր. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելն է:
Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից:
Այծեղջյուր. Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետաքրքիր զարգացումներով:
Նշանի ծնող ներկայաուցիչներին այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:
Ջրհոս. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե` եթե դուք դա ցանկանաք:
Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:
Ձկներ. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա: Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք` դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ: Նման հոգեկան ներդաշնակությունը միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան հաքերային հարձակում է իրականացրել «Գազպրոմի» և դուստր ընկերությունների սերվերների վրա
2025-ի հունվարից հուլիս 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հաստատել է, որ վիրավորվել է Իսրայելի հարձակման ժամանակ
Նման նյութեր
Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու համար․ օրվա աստղագուշակ
Աստղագուշակ՝ հունիսի 18-ի համար
Հաճելի օր է սպասվում․ օրվա աստղագուշակը
Աստղագուշակ հունիսի 16-ի համար
Աստղագուշակ՝ հունիսի 13-ի համար
Բավականին բարդ օր է սպասում․ օրվա աստղագուշակը
Լրահոս
Ուկրաինան հաքերային հարձակում է իրականացրել «Գազպրոմի» և դուստր ընկերությունների սերվերների վրա
19.07 09:39
Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում. Սվիրիդենկո
19.07 09:26
Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են
19.07 09:10
Ովքեր են ծնվել հուլիսի 19-ին. օրվա խրոնիկա
19.07 08:55
Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու համար․ օրվա աստղագուշակ
19.07 08:32
Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ»
19.07 08:00
4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամու․ ինչ է հայտարարագրել պետբյուջեի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնող Վահագն Խաչատուրյանը . «Ժողովուրդ»
19.07 07:35
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է․ թվեր. «Ժողովուրդ»
19.07 07:10
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
18.07 23:45
Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն
18.07 23:30
Որն է Ռուբեն Հակոբյանին կալանավորելու պատճառը․ ինչ է ասել կամ արել նախկին պատգամավորը
18.07 23:19
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ
18.07 23:13
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները մտել նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տուն․ որդին մանրամասնում է
18.07 23:04
«Սինոփսիս Արմենիայի» տնօրենը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով
18.07 22:58
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը
18.07 22:42
Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով․ Վեհափառ Հայրապետ
18.07 22:27
Շնորհակալ եմ Ազնավուրի հիշատակը վառ պահելու համար․ Ֆրանսիայի դեսպան
18.07 22:13
TNT Sports-ը թարմացրել է Ոսկե գնդակի հավակնորդների վարկանիշային աղյուսակը
18.07 21:58
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն
18.07 21:42
Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերել
18.07 21:29
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ՕրՇաբաթԱմիս
18 Հուլիս 19:00
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
17 Հուլիս 12:08
Ալեն Սիմոնյանն ամուսնալուծվել է
17 Հուլիս 21:00
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները հայտնվելու են «դրսում», որոշել են գնալ բնակվել Արցախի ներկայացուցչության շենքում
18 Հուլիս 15:17
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնարար ՔՊ-ական պատգամավորը խայտառակվել է. սկանդալ Նարեկ Գրիգորյան հետ կապված
Ժողովուրդ Թերթ
Մեր մասին
Հետադարձ կապ
ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է: