Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող արագ շախմատի Esports World Cup մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչի առաջին չորս մասնակիցները։
Խմբային փուլում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտության մատնեց ռուսաստանցի գրոսմայստերներ Վլադիսլավ Արտեմիեւին եւ Անդրեյ Եսիպենկոյին։
Լեւոն Արոնյանը ճանաչվեց նաեւ խաղային օրվա ամենաարժեքավոր խաղացող։
Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, հնդիկ Արջուն Էրիգայիսին։
Քառորդ եզրափակիչի մնացած ուղեգրերը կվիճարկեն ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Վլադիսլավ Արտեմիեւը, Անդրեյ Եսիպենկոն, հոլանդացի Անիշ Գիրին, հնդիկ Նիհալ Սարինը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշի-Լագրավտ, ուզբեկներ Ջավոխիր Սինդարովն ու Նոդիրբեկ Աբդուսատորովը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան եւ չինացի Վեյ Յին։