Կարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին Սպիտակ տանը այսօր՝ օգոստոսի 9–ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պաշտպանելու ենք եւ այդ ուղղությամբ ջանքեր ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին։ Հուսով ենք՝ մեզ կհրավիրենք»,– ասաց Փաշինյանը՝ դիմելով Թրամփին, ինչին ԱՄՆ նախագահն արձագանքեց. «Առաջին շարքում նստած կլինեք»։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասաց. «Ես առաջարկ ունեմ։ Գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք համատեղ դիմում ուղարկել Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այն երկրների առաջնորդներից, որոնք երեք տասնամյակից ավելի պատերազմի մեջ են եղել, այսպիսի պատմական ստորագրում այստեղ ունենալը, շոշափելի արդյունք է, նախագահ Թրամփի առաջնորդութան արդյունք է։ Ոչ ոք դրան չէր կարողանում հասնել։ Բազմաթիվ նախագահներն են փորձել 90–ականներից այստեղ»,– ասաց Ալիեւը։