ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Փաշինյան–Թրամփ հանդիպումից:
«Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին
Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին
Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»,– գրել է նա։