Եվրամիությունը շնորհավորել է Ադրբեջանին Մինսկի խմբի լուծարման կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ստորագրված համաձայնագիրը:
Կալլասը Բայրամովին շնորհավորել է Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հայտարարության ստորագրման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման, ԵԱՀԿ ՄԽ-ի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչի, ինչպես նաև ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ: