Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
«Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի կենտրոնական հատվածում օգնության բաշխման կետի մոտ հավաքված անձանց թիրախավրման հետևանքով: Ալ-Կուդս հիվանդանոցն իր հերթին տեղեկացրել է Գազա քաղաքի ազ-Զեյթուն թաղամասի վրա Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով 7 զոհի և 41 վիրավորի մասին, որոնց մեծ մասը երեխաներ են։