Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր՝ եվրոպական երկրները Կիևին իրենց պաշտպանական արդյունաբերության միջոցով ավելի շատ ռազմական օգնություն են տրամադրել, քան Միացյալ Նահանգները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին վկայում են Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի հետազոտության արդյունքները։

«Եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի համար արդյունաբերական պայմանագրերով գնված ռազմական մատակարարումների ընդհանուր ծավալը 2025 թվականի հունիսի վերջին հասել է 35.1 միլիարդ եվրոյի, ինչը 4.4 միլիարդ եվրոյով ավելի է, քան Միացյալ Նահանգներից մատակարարումների ընդհանուր արժեքը»,- նշված է հետազոտության մեջ։