Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արդյունքում առաջարկվող նոր տրանսպորտային միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Արաղչին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Արարատ Միրզոյանը, իր հերթին, շեշտել է Իրանի տեսակետների կարևորությունը աշխարհաքաղաքական հարցերի, տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շրջանակում։