ԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։
«Կիմ Չեն Ընը անկեղծ երախտագիտություն է հայտնել Պուտինի կողմից կորեացի զինվորներին տրված բարձր գնահատականի համար, ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ԿԺԴՀ-ն միշտ հավատարիմ կմնա ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրի ոգուն և որ կշարունակի լիովին աջակցել Ռուսաստանի ղեկավարության բոլոր միջոցառումներին», – հաղորդել է գործակալությունը։
KCNA-ն նշում է, որ զրույցը տեղի է ունեցել բարեկամական մթնոլորտում։ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը Կորեական թերակղզու ճապոնական գաղութային տիրապետությունից ազատագրման առաջիկա տարեդարձի կապակցությամբ։