ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
«Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է.
«Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք կարողանայինք դադարեցնել պատերազմը, դա հիանալի կլիներ»։
Թրամփը նաև իրեն է վերագրել Հնդկաստանի և Պակիստանի միջև առճակատման դադարեցման և մի շարք այլ հակամարտությունների լուծումը։