Եղանակը Հայաստանում:
Սև ծովի տարածքից մեզ է մոտենում հզոր ցիկլոն: Արդեն այս գիշեր հանրապետության հյուսիսային կեսում կդիտվի ամպոտ եղանակ, հոկտեմբերի 3-ին պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, տեղումների հավանականությունը մեծ է օրվա 2րդ կեսին, առայժմ առատ տեղումներ չեն սպասվում: կդիտվի արևային եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ:
Իսկ Սյունիքում և Արցախում հոկտեմբերի 3-ին ողջ օրվա ընթացում առայժմ կպահպանվի արևային, առանց տեղումների եղանակը:
Ինչպես և տեղեկացրել էինք, օդի ջերմաստիճանը կեսօրից հետո կսկսի նվազել, առայժմ աննկատ, սակայն առաջիկա օրերին ողջ տարածքում կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում և տեղումներ, լեռներում հնարավոր է նաև ձյան տեսքով:
Եղանակը Երևանում:
Երևանում հոկտեմբերի 3-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ: Երեկոյան հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Գիշերը +11+13, ցերեկը +24+26, երեկոյան +18+20:


