Կալիֆորնիայի ատենակալների դատարանը մերժել է ամերիկացի հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնի մոր հայցը, ով մեղադրել է AEG Live կազմակերպությանը՝ երգչի վերջին համերգային շրջագայության կազմակերպչին, Կոնրադ Մյուրեի որպես աստղի անձնական բժշկի ընտրության հարցում անխոհեմ մոտեցման մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին 51 տարեկան հասակում ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցների չափազանցումից: 2011 թվականի նոյեմբերի վերջին ամերիկյան դատարանը դատապարտել է Մյուրեին չորս տարի ազատազրկման չկանխատեսված սպանության համար: Հետաքննության կարծիքով Մյուրեյը երգչին տվել է պրոպոֆոլի չափանց մեծ չափաքանակ, որը մյուս դեղօրայքների, այդ թվում նաև հանգստացուցիչների հետ միասին դարձել են երգչի մահվան պատճառը:
Ատենակալները համաձայնվել են, որ Ջեքսոնի համերգային վերջին շրջագայության կազմակերպիչներն են վարձել Մյուրեին որպես անձնական բժիշկ: Այնուամենայնիվ նրանք եկել են եզրակացության, որ բժիշկը եղել է հմուտ: