Գյումրիում այսօր սպասվող ակցիաներին զուգահեռ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել քաղաքում։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ են բերվել Գյումրի, նրանք խմբերով այս պահին հավաքված են Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։
Նշենք, որ այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա։ Հակառուսական ակցիային ի պատասխան՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ մեկ այլ ակցիա է տեղի ունենալու։
«Կոմունիստական կուսակցությունը և առողջ ուժերը կազմակերպում են խաղաղ հավաք, որը նվիրված է հայ-ռուսական բարեկամությանը և Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի ներկայության կարևորությանը»,– ասվում է հայտարարության մեջ։