Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մի խումբ անձանց հետ գնացել է. ՀՀ ՊՆ թիվ N զորամասի դարպասների մոտ և տեղի ունեցած վիճաբանության մասով պարզաբանումներ արել, ինչի ընթացքում խոսակցությունը թեժացել է:

Զորամասի հրամանատար կապիտան Սերյոժա Թադևոսյանի, նույն գումարտակի տանկային վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Ռաֆայել Պետրոսյանի հետ, որի ընթացքում միմյանց փոխլրացնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խոչնդոտելով հիմնարկի՝ ՀՀ ՊՆ թիվ զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված բնականոն աշխատանքը, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ՝ հարվածներ հասցրել նրանց գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ Ս.Ղ.Թադևոսյանին պատճառելով ձախ հոնքի շրջանի պատռած վերքի ձևով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս, իսկ Ռ.Ա.Պետրոսյանին՝ քթի առաջակողմնային մակերեսի արյունազեղման, քթի միջին երրորդականի առաջնային մակերեսի քերծվածքի, քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։