Արեգակը շարունակում է ակտիվության աճ ցուցաբերել. 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում արդեն արձանագրվել է տասը արեգակնային բռնկում, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ИКИ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում գրանցվել է տասը բռնկում, դրանց թվում՝ երեք ուժեղ M մակարդակի իրադարձություններ։ Վերջին M դասի բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 18:18-ին Արեգակի արևելյան եզրին՝ M1.3 մակարդակի պայթյուն է գրանցվել հորիզոնի հետևում թաքնված արևային բծերի խմբում», – նշել են գիտնականները։
Նրանց տվյալներով՝ ներկայում արեգակնային ակտիվության ազդեցությունը Երկրի վրա գործնականում բացառված է։ Առաջիկա մի քանի օրերի դիտարկումները վճռորոշ նշանակություն կունենան։