Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե ուրախ կլինեն Փաշինյանին տեսնել Ռուսաստանում:


«Ինչպես տեսնում եք բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա: Սեպտեմբերի վերջին էլ, այո՛, նախատեսվում է նման այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ, այս ամիս հեռախոսազրույց ենք ունեցել»,- հայտարարեց նա: