Այսօր կառավարության հերթական նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը:

Այսպիսով` նախարարն ասաց, որ առաջարկվում է ուսուցչի օրը հավուր պատշաճի նշելու համար համապատասխան միջոցառումների կամզակերպման նպատակով խնայողությունների հաշվին գոյացած ութ միլիոնից քիչ ավելի գումարը տրամադրել, որպեսզի հոկտեմբերի հինգին Օպերայի համապատասխան դահլիճում մեծ շքեղ հանդիսությամբ ուսուցչին մեծարել: «Հատկապես հաշվի առնելով, որ ուսուցչի օրը միակ մասնագիտական տոնն է, որն ընդգրկված է ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքում»,-ասաց նախարարը: