«Այսօր հայրենի խորհրդարանը վերադառնում է արձակուրդից: Մեկնարկելու են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշնանային նիստերը, որոնք, ըստ մեր տեղեկությունների, բավականին հագեցած են լինելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի նրանից, որ հայրենի իշխանությունները կառավարության կողմից ուղարկված անթիվ անհամար նախագծերն են քննարկելու, ընդունելու, նաև մի քանի գերատեսչությունների 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումն են օրակարգակում ներկայացնելու:
Չնայած նրան, որ արդեն 2025 թվականն է մոտենում, բայց խորհրդարանականներին ներկայացվել է 2024 թվականի գործունեության հաղորդումը:
Նախ պետք է կայանա Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը․ դրա համար ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել են ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանի թեկնածությունը:
Այնուհետև կընտրեն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուներին:
Տարեկան հաղորդում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ:
Այնուհետև կկայանա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Արդեն օրակարգի վերջում կներկայացվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում:
Կարճ ասած՝ թեժ օրակարգով խորհրդարանական աշխատանքները սկսվել են»։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					