Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակներում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի7-8-ը Բալիում, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է հանդիպում ունենա իր ամերիկացի գործընկերոջ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը այժմ նախապատրաստվում է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը,որի բառերը փոխանցում է «Голос Росии»-ն:
«Սա ռուսական նախաձեռնություն է եղել: Մենք միշտ բաց ենք այդպիսի շփումների համար և մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է նա:
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայի հարցով համաձայնության իրականացման ընթացքը: