Երեկ Միացյալ Երիտասարդական Լիգան հայտարարություն էր տարածել, որում նշել էր 25 հայտնիների անուններ և նշել, որ նրանք հարում են այս կամ այն աղանդին։ Ցանկում տեղ գտած հայտնիներից մի քանիսը ժխտել են այդ տեղեկատվությունը։ Ներկայացանում ենք նրանց պատասխանները։
Վահագն Գրիգորյան, 32 ատամ ակումբ, Ֆեյսբուք
![]()
«Միացյալ Երիտասարդական Լիգա մեծադղորդ անվամբ ինչ- որ կառույց, հղում անելով իր' հավանաբար տիեզերական աղբյուրներին, ինձ և իմ ընկերներից ոմանց ներառել է աղանդավորական շարժումներին հարող հայտնի անձանց ցանկում:
Անհասկանալի է, թե որ հոգեկան հիվանդի մտքով է անցել ինձ ներառել այդ կեղծ մատնագրի մեջ:
Ես որևէ աղանդի չեմ հարում, սակայն զգուշացնում եմ, որ շարունակաբար իմ և ընկերներիս մասին հերյուրանքներ տարածողները շատ խիստ պատժվելու են:
Բավական է խոսքի ազատության անվան տակ ոտնահարեք մարդկանց սրբությունները:
Եթե դուք սրբություններ չունեք' մեզ ձեր հետ մի շփոթեք...»։
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, Ֆեյսբուք

«Ես աղանդավո՞ր: Էն էլ «կյանքի խոսքից», հա՞: Այ էս արդեն ծիծաղալու չի: Էս հոդվածից հետո ինձ եկած բոլոր նամակներին այստեղ եմ պատասխանում՝ «Ես երբևէ որևէ աղանդի չեմ պատկանել և չեմ պատկանում»
Երգչուհի Էմմի, Ֆեյսբուք

«asekose.am operativ.am և մյուս կայքեր… Արդյո՞ք կարող եք ապատեղեկատվության համար նույնչափ հստակ և վստահ խոսել իմ իրավաբանի հետ»։
Դերասան Սոս Ջանիբեկյան
ESem.am-ը զրուցել է Սոսի հետ, ով սկզբնաղբյուրից պահանջել է հրապարակայնորեն փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն իր աղանդավոր լինելը: «Ես պահանջում եմ, որպեսզի նյութի հեղինակը հրապարակային ներկայացնի ապացույցներ, ըստ որոնց գրել է, թե ես ինչ-որ աղանդի մասնակից եմ: Ասում եմ հրապարակային, որպեսզի մարդիկ էլ իմանան` ինչի հիման վրա գրված նյութ են կարդացել: Այդպիսիք չկան, որովհետև ես որևէ կապ չունեմ որևէ աղանդի հետ: Առաջին անգամ եմ լսում այն աղանդի մասին, որում, ըստ հեղինակի, ներգրավված եմ: Ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում` Սոս Սարգսյանի քավորությամբ, - ասել է Սոսն ու հավելել,- ես այդ նյութից շատ զայրացա, սակայն եթե հանրային մարդ չլինեի, կարհամարհեի, քանի որ տեղյակ եմ, թե կայքերն ինչպես են աշխատում` ավել դիտում ունենալու համար: Կոչ եմ անում չանել այդպիսի բաներ, չխաղալ մարդկանց անվան հետ:
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյան

«Լսեք, այ Միացյալ Երիտասարդական Լիգա,այ անբարոյականներ,այ ազգի թերմացք,այ ոչնչություններ,դուք ամոթի զգացում ունե՞ք, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդպիսի ակնհայտ կեղծիք և սուտ տարածել: Դուք Աստված ունե՞ք, դուք սրբություն ունե՞ք: Դուք եք մարմնով և հոգով աղանդաստեղծ,աղանդապաշտ. այդ ո՞ր փաստով,հիմնավորմամփ է Տիգրան Ներսիսյանը պատկանում ինչ-որ աղանդի,դուք որտե՞ղ եք ինձ տեսել,ու՞մ հետ եք տեսել,որ այդպիսի հայտարարություն եք թույլ տալիս ձեզ: Այդ ո՞ր աղանդի փթած ղեկավարի հետ եք տեսել ինձ երբևէ: Դուք չե՞ք ամաչում, դա անբարոյականությունա. եթե մի փոքր մարդ եք կոչվում, եթե մի փոքր Աստված ունեք ձեր մեջ,հերքեք ձեր իսկ գրածը և ներողություն խնդրեք:
Հայտարարում եմ ձեզ և բոլորին, որ ես Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ, մկրտված Հայ Առաքելական եկեղեցում, ինչպես և իմ ամբողջ ընտանիքը»։
Մեծ վրդովմունք է հայտնել նաև դերասան Գոռ Վարդանյանն, ով հաստատել է, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է:
![]()


