Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Ղարաբաղում տարածքների Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների տեսանկյունից պատմական ռիսկի դիմեց», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Այդ գործընթացի համար շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա զինակիցներին՝ Ֆիդանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ապահովել է պատմական համաձայնագիրը Վաշինգտոնում։
Ըստ նրա՝ վերջնական ստորագրությունները դեռևս չեն արվել Վաշինգտոնում, և ստորագրումը սպասվում է հաջորդ տարվա առաջին կեսին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է Ֆիդանը։