Օրերս կայացավ Cicada Fashion-ի կազմակերպած Revolution Fashion Performance-ը քաղաքի ամենաինքնատիպ վայրերից մեկում՝ Anamor Winery-ում Step by Step Group-ի գլխավոր հովանավորությամբ։


Այն ինչ խոստացել էին կազմակերպիչները , որ հանդիսատեսին տեղափոխելու են նորաձևության այլ աշխարհ և նոր շատ բարձր նշաձող են սահմանելու Հայաստանյան նորաձևության ոլորտում՝ աշխարհում շատ ընդունված Editorial Fashion-ի մասով, լրիվ արդարացված էր։


Այն ինչ հյուրերը վայելեցին երեկ 15 րոպեների ընթացքում իսկապես ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ էր։


Կոնցեպտը, շոուն, բեմադրությունը այնպես էր մշակված որ ոչ մեկ չէր մտածի որ 17 տարբեր դիզայներներ էին ստեղծել կերպարները տարբեր ազգերից, իսկ նրանց հետ անհատապես օնլայն ողջ ստիլիստիկան արել էր միջազգային լավագույն ամսագրերի հետ համագործակցող լուսանկարիչ ու ոճաբան Սորենա Փիրուզին։


Ողջ գովազդային արշավից արդեն բոլորիս տպավորել էր հայ տաղանդաշատ դիզայներներից՝ Նարե Բաբայանի ստեղծած միստիկ կերպարը։


Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ Ռուբինա Գրիգորյանին ու Մելանիա Արզումանյանին արված մեծ ու կարևոր աշխատանքի համար։


Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն են հայտնում նախագծի գաղափարը կիսող բոլոր գործընկերներին՝
Anamor Winery
Aura Lounge
Image Code
Made -Vel-E
Yeghevni Rest House
Collete Hotel
Living Wall
Rare Water
Go Group
Artsakh Karpet

Հատուկ շնորհակալություն կառուցապատման ոլորտում առաջատար , նախագծի գլխավոր հովանավոր՝ Step by Step Group-ին։

Լուսանկարները՝ Էդգար Մարտիրոսյանի