ՀՀԿ-ակա պատգամավոր Մանվել Բադեյանը խոսելով Զարուհի Փոստանջյանի ելույթից ասաց. «Փոստանջյանի պահվածքը կգնահատեի որպես խայտառակություն: Սա ապացուցում է նրա հոգեկան ոչ հավասարակշիռ լինելը, ինչը պետք է ուսումնասիրվի»:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ ցանկացած նման լկտի պահվածք վնաս է պետության վարկանիշին:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է տվել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»:

Տեսանյութը՝ YerevanNews.am-Ի