BBC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա սկսվել է։
Թրամփը Մեծ Բրիտանիա է ժամանել երեկ երեկոյան՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։
ԱՄՆ նախագահը նախատեսում է հանդիպել Չարլզ թագավորի հետ Վինձորի ամրոցում՝ իր աննախադեպ երկրորդ պետական այցի առաջին լիարժեք օրվա ընթացքում։
Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը գիշերել են Ուինֆիլդ Հաուսում՝ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում 1955 թվականից ի վեր։
Կփռվի կարմիր գորգ, որի վրայով կանցնեն կառքեր, կանցկացվեն ռազմական շքերթներ, և կկազմակերպվի պետական ճաշկերույթ։