Այսօր իշող ՔՊ-ի 7-րդ հերթական համագումարն է անցկացվել, որի ընթացքում պետք է 1000 պատվիրակները 42 թեկնածուներից ընտրեն կուսակցության վարչության 20 անդամներ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ներկայացրեց նախնական հաշվարկի արդյունքները։

«Էլեկտրոնային հաշվարկի արդյունքների համաձայն` Փաշինյանը ստացել է 758 ձայն»,– հայտարարեց Ավետյանը, մինչդեռ էկրանին ցուցադրված տվյալներում ներկայացված էր 826 թիվը։ Նա նշեց`բողոքարկման հայտերը պետք է ներկայացվեն 24 ժամվա ընթացքում։

Եթե բողոքարկում չլինի, ձեռքով վերահաշվարկած տվյալները կլինեն վերջնական։