Թոմ Քրուզը չի ցանկանում, որ Բեն Աֆլեքը «սահմանը հատի» իր ենթադրյալ ընկերուհու՝ Անա դե Արմասի հետ։ RadarOnline-ի փոխանցմամբ՝ աղբյուրը պնդում է, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի դերասանը նաև ենթադրաբար ցանկանում է, որ Անան խանգարի Աֆլեքին դա անել։


Ըստ ներքին աղբյուրի՝ Բեն Աֆլեքը փորձել է կապ հաստատել Անայի հետ նրանց բաժանումից հետո, ինչը, ըստ երևույթին, Քրուզին դուր չի եկել։

«Բենն ու Անան բաժանվել են որպես ընկերներ և խոստացել են մնալ բարեկամներ։ Սակայն վերջերս Բենը փորձում է կապ հաստատել նրա հետ և, հնարավոր է, հանդիպել, երբ նրանք նույն քաղաքում լինեն», - ասել է աղբյուրը։

«Նա ցանկանում է նույն շփումն ու բացությունը Անայի հետ, ինչ իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ։ Քրուզի համար սա սահմանը հատել է նշանակում»։

Ավելին, աղբյուրը ընդգծել է, որ Թոմը վստահում է Անային, բայց չի վստահում Բենին։ «Թոմի տեսանկյունից Բենը պետք է հարգի սահմանները»։

Հիշեցնենք, որ Աֆլեքի և Անա դե Արմասի միջև սիրավեպի մասին լուրերը տարածվել էին դեռևս 2020 թվականին, երբ նրանք սկսեցին միասին աշխատել « Deep Water» ֆիլմի վրա։