Հոկտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ը նույնքան կբարձրանա։

Հոկտեմբերի 1-2-ը հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։