ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու համար ՀԱՄԱՍ-ը 3-4 օր ունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում ՀԱՄԱՍ-ը կբախվի հետևանքների։
Նա նշել է, որ Իսրայելի և արաբական առաջնորդները ընդունել են առաջարկը և պարզապես սպասում են ՀԱՄԱՍ-ին։
«ՀԱՄԱՍ-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, ապա դա շատ տխուր ավարտ է լինելու»,- ասել է Թրամփը։