Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ընթանում են երկրորդ տուրի հանդիպումները։

Առաջին օրը Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» տանը մրցեց չեխական «Սլավիայի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 5:1 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի «Պաֆոսին»։

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Ստամբուլում 0:1 հաշվով պարտվեց թուրքական «Գալաթասարային»։

Աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկային» եւ հաղթեց 1:0 հաշվով։

«Աթլետիկոն» Մադրիդում 5:1 հաշվով պարտության մատնեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։

Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Տոտենհեմը» Նորվեգիայում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Բուդյո-Գլիմտի» հետ։

Ֆրանսիական «Մարսելը» 4:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 5:1 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 4, Ռոբեն Լե Նորման, 33, Անտուան Գրիզման, 45+1, Ջուլիանո Սիմեոնե, 70, Խուլիան Ալվարես, 82, 11մ

«Բուդյո-Գլիմտ» - «Տոտենհեմ»՝ 2։2

Իենս Պետեր Հյոուգե, 53, 66 - Միկի վան դե Վեն, 68, Յոսթեյն Գունդերսեն, 89, ինքնագոլ

«Չելսի» - «Բենֆիկա»՝ 1:0 (տեսանյութ)

Ռիչարդ Ռիոս, 18, ինքնագոլ

Հեռացում՝ Ժոաո Պեդրո («Չելսի»), 90+6, երկրորդ դեղին քարտ

«Գալաթասարայ» - «Լիվերպուլ»՝ 1:0

Վիկտոր Օսիմեն, 16, 11մ

«Ինտեր» - «Սլավիա»՝ 3:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 30, 65, Դենզել Դյումֆրիս, 34

«Մարսել» - «Այաքս»՝ 4:0

Իգոր Պայշաո, 6, 12, Մեյսոն Գրինվուդ, 26, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 52

«Պաֆոս» - «Բավարիա»՝ 1:5 (տեսանյութ)

Միսլավ Օրշիչ, 45 - Հարի Քեյն, 15, 34, Ռաֆայել Գերեյրու, 20, Նիկոլաս Ջեքսոն, 31, Մայքլ Օլիսե, 69

«Կայրաթ Ալմաթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:5 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 25, 11մ, 52, 74, Էդուարդո Կամավինգա, 74, Բրաիմ Դիաս, 90+3

«Ատալանտա» - «Բրյուգե»՝ 2:1 (տեսանյութ)

Լազար Սամարջիչ, 75, 11մ, Մարիո Պաշալիչ, 87 - Խրիստոս Ձոլիս, 38