Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կխնդրի ԱՄՆ-ին և միջնորդներին երաշխավորել իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից և պարզաբանել անկլավում արմատական ​​աշխարհազորայինների զինաթափման ընթացակարգը: ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած Maan լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս հարցերը կբարձրացվեն Դոհայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Գազայի կարգավորման ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։

Գործակալության հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մտադիր են Վաշինգտոնից խնդրել «Գազայի հատվածից իսրայելական բանակի դուրսբերման ժամանակացույց և մեխանիզմ»։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահի «համալիր ծրագիրը», որն ուղղված է Գազայի հատվածի կարգավորմանը: Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից: